24 Մայիսի 2019, 292 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 20-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817 պայմանագրերում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,052,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի հետ 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված N 317008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 5,562,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի».
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 091.08.13.7520, պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 516,039 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված N 051.08.13.5869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,335,961 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի»: