Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 91 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Գերմանիայի «ԱՄՐՈ - օգնություն Հայաստանին և Ռումինիային» կազմակերպության կողմից որպես նվիրատվություն «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (1999 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ WMAM40ZZZYY052661, 2,100 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,200 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N Մ-1147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: