Փոխվարչապետերի որոշումներ

24 Մայիսի 2019, 288 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N Մ-259-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ անհատ բարերար Ալֆերեթ Պետրոսյան-Ավաքյանի միջոցներով ձեռք բերված և «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բժշկական սարքավորումները և պարագաները (83 տեղ, 2,060 կգ ընդհանուր քաշով, 6,014 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 900 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2009 թվականի ապրիլի 23-ի «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N Մ-259-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: