24 Մայիսի 2019, 287 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 78-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագրի մասին» N 78-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «2009 թվականի մարտի 1-ին կնքված՝
N Կ 012 0309.7867 պայմանագրում» բառերը փոխարինել «2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 012 08.13 0661 պայմանագրում» բառերով.
2) որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «01.03.2009 թ.-անժամկետ» բառերը փոխարինել «07.07.2013 թ.-անժամկետ» բառերով: