24 Մայիսի 2019, 276 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների միջև անհատույց բաշխելու նպատակով ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված 3 հատ սայլակի և բժշկական պարագաների (4 տեղ, 84 կգ քաշով, 5,000 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 350 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: