24 Մայիսի 2019, 267 - Ա
ՀԱԿՈԲ ԳԱՌՆԻԿԻ ՃԱՂԱՐՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Հակոբ Գառնիկի Ճաղարյանի (բնակության հասցեն՝ ՀՀ, քաղ. Երևան, Բարբյուսի փող., 27) կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Վիտալի Օլեգի Պանովի և Եվգենի Նիկոլայի Պախոմովի միջոցով ձեռք բերված ապրանքների (2 էլեկտրական ճախարակ՝ իր լրակազմով, 91,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերին անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հակոբ Գառնիկի Ճաղարյանին` նշված բեռի հանձնման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: