24 Մայիսի 2019, 266 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված մետաղական կոնստրուկցիաների կցորդման դետալները (22 հատ, 11,600 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսայգու հիմնում» ծրագրի մասին» N 197-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: