24 Մայիսի 2019, 262 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ բեռների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ԱՄՆ-ում բնակվող հաշմանդամների կողմից ուղարկված՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերանների համար նախատեսված ոտքերի պրոթեզներ՝ իրենց անհրաժեշտ նյութերով և պարագաներով՝ 54 տեղ, 6.6 կգ, 2,743.15 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 55.35 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված՝ Արցախի ազատամարտի հաշմանդամ վետերան Մհեր Մանուկյանի համար նախատեսված հատուկ ավտոմեքենա (2001 թվականի արտադրության, CHRYSLER TOWN&COUNTRY մակնիշի, նույնականացման համարը` 2C4GP54L31R389235)՝ 1,941 կգ, 7,680 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: