Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2019, 261 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N Մ-1067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից իրականացվող «Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի մասին» N Մ-1067-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «172,561 եվրոյին» բառերը փոխարինել «293,561 եվրոյին» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից «ԶՕՕ ՖԱՈՒՆԱ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00451056) 2019 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 02/19-GE0056/DF պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 9 հատ ազնվացեղ եղջերուի ձեռքբերում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածք տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 54,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հավելված