23 Մայիսի 2019, 254 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սննդամթերքը (բուսական յուղ՝ 22575 հատ, 1,629,915 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված