Փոխվարչապետերի որոշումներ

23 Մայիսի 2019, 253 - Ա

«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՍՐԲԵՐԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 121,036,856 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության (ՀՎՀՀ` 01526777) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՍԱՐԿՈՂԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08906696) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների իրականացում ու խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների մատակարարում` 1,964,322 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մ.Ո.Գ.-Շին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05017075) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների իրականացում ու խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների մատակարարում` 751,305 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 04109451) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում (WE201800674) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի ջրամատակարարման պոլիէթիլենային խողովակների ձեռքբերում և դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 72,716,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արմեն Մաթևոսյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 47764653) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում (WE201800674) նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 23 ցայտաղբյուրի ձեռքբերում և դրանց տեղափոխման, մոնտաժման և փորձարկման աշխատանքների իրականացում` 5,923,990 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայա–ցուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: