20 Մայիսի 2019, 248 - Ա
«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ «ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 19ա, ՀՎՀՀ՝ 01558429) իրականացվող՝ 53,507,681.67 դրամ ընդհանուր արժողությամբ «Նվիրաբերություն «Այբ» կրթական հանգույց» հիմնադրամին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ «Այբ» կրթական հանգույց» հիմնադրամի (ՀՎՀՀ` 00873862) հետ 2019 թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի N Մ-1005-Ա որոշման 1-ին կետով բարեգործական որակված «ՖաբԼաբ» արհեստանոց-լաբորատորիան փոխանցել «Այբ» կրթական հանգույց» հիմնադրամին՝ 53,507,681.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Այբ» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: