20 Մայիսի 2019, 246 - Ա
«ԱՐՄԴԱՅՎԻՆԳ ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒԶՈՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության (ք. Երևան, Շերամի 105, բն. 79, ՀՎՀՀ՝ 01267295) կողմից իրականացվող՝ 3,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուզորդության զարգացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված սուզորդական սարքավորումները (մեկ տեղ՝ 91 հատ, 166 կգ ընդհանուր քաշով, 2,901.30 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 126,400 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: