Փոխվարչապետերի որոշումներ

17 Մայիսի 2019, 241 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 16-ի «Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածելու ժամանակացույցը սահմանելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխան մարմինները նոր չափանիշներով գնահատված և դասակարգված պաշտոնների անվանացանկերը և պաշտոնների անձնագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն են ներկայացնում ամբողջությամբ կամ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների կամ ըստ գրասենյակների, բայց ոչ ուշ, քան սույն որոշման հավելվածով նախատեսված վերջնաժամկետը:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հավելված