31 Օգոստոսի 2018, 85 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1019-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կոմից իրականացվող «Թումո ստուդիաներ» ծրագրի մասին» N Մ-1019-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացի Կլեր Էլիզաբեթ Օկիֆի (անձնագիր՝ 536425824) և Իսպանիայի Թագավորության քաղաքացի Եվգենիա Թորենթ Օլիվանի (անձնագիր՝ PAE496617) հետ 2018 թվականի մայիսի 30-ին կնքված՝ N 01-30.05.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 1,300,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) ԱՄՆ-ի քաղաքացի Միա Մարգարետ Մորիկավայի հետ (անձնագիր՝ 530930051) 2018 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 01-13.06.18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի վարման ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի: