15 Մայիսի 2019, 239 - Ա
ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ ԳՈՐ¬ԾՈՒ¬ՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով`
1. «Կայուն զարգացման նպատակ 16-ի տեխնիկական խորհրդակցություն. արդարությունը հանուն խաղաղության պահպանման» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին 2019 թվականի մայիսի 15-17-ը ներառյալ գործուղել Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Բոսնիա և Հերցեգովինա (Սարաևո) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: