Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2019, 237 - Ա

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող, 4,124,083 դրամ ընդհանուր արժողությամբ` «Արևային վահանակների և ցանցային սարքավորումների տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով` Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02809799) 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված N 02/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 50 արևային վահանակի ձեռքբերում՝ 2,824,083 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01249718) 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 20 ցանցային սարքավորման ձեռքբերում՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված