Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 225 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 398-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312)` «Բեսթ Բիլդինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02266584) 2019 թվականի մարտի 5 ին կնքված N 05/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղական դռների, պատուհանների և պատուհանագոգերի մատակարարում` 5,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լոռու մարզի Մարցի, Քարինջի և Քարաձորի համայնքներում 32 տների հիմնանորոգում» ծրագրի մասին» N 398-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023