19 Ապրիլի 2019, 227 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 6,505,190 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձեռք բերված բնակարանի վերանորոգում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2019 թվականի փետրվարի 11-ին կնքված N Վ-ԳՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի
քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի 8-րդ շենքի N 21 բնակարանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,511,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2019 թվականի փետրվարի 11-ին կնքված N ՀՀ-Կ-02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի 8-րդ շենքի N 21 բնակարանի կահավորման աշխատանքների իրականացում՝ 1,993,350 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի
N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: