Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 223 - Ա

«ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒ-ԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ, ԱՆՎՏԱՆԳ ՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԿՅԱՆՔԻ ԿԱՅԱՑՄԱՆ՝ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Ազատության 27, ՀՎՀՀ՝ 02251537) իրականացվող` 149,023,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանուն երեխաների և երիտասարդների բարեկեցիկ, անվտանգ ու իրավահավասար կյանքի կայացման՝ հիմնված հավասար հնարավորությունների վրա» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված 2012 թվականի փետրվարի 29-ի N 10864278 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` ամսական 5,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2012 թվականի սեպտեմբերի 31-ին կնքված N 116560100 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում բաժանորդային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` ամսական 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի նոյեմբերի 20 ին կնքված N C0854 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետի կապի ծառայությունների մատուցում` ամսական 37,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) կնքված 2017 թվականի հուլիսի 1-ի N 2017/703 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետի կապի ծառայությունների մատուցում` ամսական 57,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Միկշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01561878) 2012 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված՝ N ՄՍ-31/10-1, 2014 թվականի սեպտեմբերի 23-ի N ՄՍ-23/09-2 պայմանագրերում և 2018 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում տարածքի վարձակալություն` ամսական 1,305,815 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Միկշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01561878) 2012 թվականի նոյեմբերի 21-ին կնքված՝ N ՄՍ-21/11 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստային տարածքի վարձակալություն` ամսական 25,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հավելված