Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 221 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» (N 1) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 2,897,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի քաղաքում ձեռք բերված բնակարանի վերանորոգում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N Վ-ԳՏ-01/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 4-րդ շենքի 18-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,247,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05500145) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված N ՀՀ-Կ-14/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 4-րդ շենքի 18-րդ բնակարանի կահավորման աշխատանքների իրականացում՝ 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված