Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 222 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ (ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՒԼ)» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործա–կան հիմնադրամի կողմից իրականացվող` 1,001,110,000 դրամ արժողությամբ «Լույս հայի աչքերին (իններորդ փուլ)» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00074765) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2016 թվականի մարտի 2-ին կնքված` N 230728 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01538458) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ծառայությունների մատուցում` 10,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02586575) հետ 2019 թվականի հունվարի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019-2021 թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների մատուցում` 2,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09104669) հետ 2008 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված՝ N J137-08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 19 լ տարողությամբ տարաներով «Բյուրեղ» աղբյուրի ջրի ձեռքբերում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված՝ N 2019/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ակնաբուժական, բժշկական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Դեզսերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00900268) հետ 2019 թվականի փետրվարի 25-ին կնքված՝ N 104/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի ձեռքբերում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 599,976 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2018 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 1,499,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02500052) հետ 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված` N 119899476 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 299,988 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2019 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 055/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Լեոն Քոմպյուտերս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01274326) հետ 2019 թվականի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տեսահեռահաղորդակցման համակարգի ներդրման և սպասարկման աշխատանքների իրականացում` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Անտարես» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02519531) հետ 2019 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Մաստերկոմպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01566751) հետ 2009 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N MCS 04/2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 համակարգիչների, ինչպես նաև այլ համակարգչային տեխնիկայի վերանորոգման, սպասարկման, ախտորոշման, ցանցին միացման ու համակարգչային ցանցի սպասարկման ծառայությունների մատուցում` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0098-7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 015.08.13.1896 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված` N 19722614 (բաժանորդ N 837370) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված ինտերնետային ծառայության մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2012 թվականի օգոստոսի 30-ին կնքված` N 027/30/08/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային կապի ապահովում և սպասարկում) մատուցում՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 2316125 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի մարտի 26-ին կնքված` N 2699016 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2005 թվականի ապրիլի 15-ին կնքված` N 010510380 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի (չորս քաղաքային գիծ) ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023