19 Ապրիլի 2019, 219 - Ա
«ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 67,694 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ «Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրում» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի դպրոցներին դպրոցական գույքի տրամադրման ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02565758) կողմից «Սեմանգ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05009344) հետ 2019 թվականի փետրվարի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դպրոցական գույքի ձեռքբերում` 32,060,598 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
4. «Զարգացում և բարեկեցություն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: