Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 218 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 88-Ա, N 89-Ա ԵՎ N 91-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար Սեթա Ղազարյանի կողմից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռը (327 արկղ, 11,228 կգ (24,752 LBS) ընդհանուր քաշով, 136,975 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,900 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, իսկ բեռի բաշխման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» ծրագրի մասին» N 88-Ա, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Պնակ մը կերակուր» ծրագրի մասին» N 89-Ա և «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մայրատուն» ծրագրի մասին» N 91-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում:

Հավելված

Հավելված