17 Ապրիլի 2019, 209 - Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՑ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 2/37, ՀՎՀՀ` 00130776) իրականացվող` 10,439,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վեց մանկական խաղահրապարակ Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ալաշկերտի համայնքում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,858,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի N 9 մանկապարտեզի բակում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 2,301,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լուսաղբյուրի համայնքում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի համայնքում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,915,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2019 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բաղրամյանի համայնքում խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,455,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: