17 Ապրիլի 2019, 206 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 68-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02614085) 2018 թվականի դեկտեմբերի 19 ին կնքված N Վ-28/12/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում հեղուկ վառելանյութի մատակարարում` 13,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2019 թվականի փետրվարի 20 ին կնքված N 20/02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: