Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 204 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սննդամթերքը (մակարոնային արտադրանք՝ 48,000 հատ, 1,128,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բրինձ՝ 22,000 կգ ընդհանուր քաշով, 1,201,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ոլոռ՝ 11,000 կգ ընդհանուր քաշով, 242,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, հնդկաձավար՝ 11,000 կգ ընդհանուր քաշով, 280,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ՝ համաձայն հավելվածի, «ԵՏՄ» բեռներ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված