17 Ապրիլի 2019, 201 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 142-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Իրինդ համայնքի ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի մասին» N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետում «մարտի 31-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 31-ը» բառերով:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 00006479) «Մոդուլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 05020542) և «Եղվարդշին» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03300225) 2019 թվականի փետրվարիի 25-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իրինդի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 33,967,699 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: