Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2019, 215 - Ա

ԱՆԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Անետա Բաբայանին 2019 թվականի ապրիլի 18-21-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից անցկացվող «Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում հանքարդյունաբերությունը և կանաչ տնտեսությունը» խորագիրը կրող աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անետա Բաբայանի Փարիզ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Անետա Բաբայանին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։