Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 72 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդներից՝ «IDA» հիմնադրամի կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեով ստացված բեռի (դեղ՝ 1 տեղ, 3 կգ ընդհանուր քաշով, 351.19 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով՝ ներառյալ փոխադրման և այլ ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց հանձնման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: