17 Ապրիլի 2019, 196 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 197 -Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (լուսավորման սյուների վրա տեղադրվող ծաղկամաներ (54 հատ) և ծաղկամանների ամրացման ամրակները (54 հատ), 2,765.84 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի «Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսայգու հիմնում» ծրագրի մասին» N 197 -Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: