Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 199 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՆԳԱՄԱՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի ժամանակակից հնգամարտի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված լազերային հրաձգության պարագաների և թիրախների (մեկ տեղ, 13 կգ ընդհանուր քաշով, 1,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 290 եվրո, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ժամանակակից հնգամարտի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր