Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 194 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 4,167,975 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ձեռք բերված բնակարանի վերանորոգում և կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2019 թվականի փետրվարի 11-ին կնքված N Վ-ՎՏ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վանաձոր քաղաքի «Տարոն-2» ՔՇՀ թաղամասի 76-րդ շենքի 9-րդ բնակարանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,844,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05500145) հետ 2018 թվականի փետրվարի 11-ին կնքված N ՀՀ-Կ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վանաձոր քաղաքի «Տարոն-2» ՔՇՀ թաղամասի 76-րդ շենքի 9-րդ բնակարանի կահավորման աշխատանքների իրականացում՝ 2,323,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված