17 Ապրիլի 2019, 200 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N Մ-261-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N Մ-261-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) խաղադաշտի խոտի սերմ, պարարտանյութ և խոտհնձիչ տրակտորի պահեստամասեր՝ մեկ տեղ, 19,946 կգ ընդհանուր քաշով, 64,454.78 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) տարբերանշաններ՝ մեկ տեղ, 4 կգ ընդհանուր քաշով, 2,052 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 132 եվրո փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) մրցավարի դյուրակիր ռադիոկայան՝ մեկ տեղ, 3.55 կգ ընդհանուր քաշով, 5,360 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն: