Փոխվարչապետերի որոշումներ

17 Ապրիլի 2019, 183 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N Մ-1183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մարդկային տառապանքը որպես պատերազմի և բնական աղետի հետևանք» ծրագրի մասին» N Մ 1183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) 804 տեղ, 6,907.420 կգ ընդհանուր քաշով, 103,068 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 6,400 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը (բաշխումը տրված է ընդհանուր երկու բեռնարկղի համար)՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) 90 տեղ, 3,299.431 կգ ընդհանուր քաշով, 59,646 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 7,300 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի (բաշխումը տրված է ընդհանուր երկու բեռնարկղի համար), Արարատյան մաքսատուն-վարչություն:

Հավելված

Արխիվ

2024

2023