31 Օգոստոսի 2018, 69 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐ-ՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 2)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից MEBS GLOBAL REACH կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված դպրոցական ավտոբուսի (7,258 կգ ընդհանուր քաշով, 15,499 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20,925 ԱՄՆ-ի դոլար, նույնականացման համարը՝ 4DRBUSKP2BB323360, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը: Ավտոբուսն անհատույց հանձնվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: