Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 68 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N Մ-1356-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ի օգնության և զարգացման հայկական ընկերակցության կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (514 տեղ, 13,300 կգ ընդհանուր քաշով, 60,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 7,509.18 ԱՄՆի դոլար՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն և ծերություն 4» ծրագրի մասին» N Մ-1356-Ա որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում:
Հավելված