Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 143 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00257226)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01508665) 2019 թվականի փետրվարի 22 ին կնքված N 3111-180219 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տաթևի վանական համալիրի հյուսիս-արևելյան օժանդակ և տնտեսական կառույցների լրամշակված նախագծի փորձաքննություն` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2019 թվականի փետրվարի 14-ին կնքված N 3088-040319 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում իրավաբանական աջակցության և տեխնիկական վերահսկողության ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: