Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 73 - Ա

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եգիպտոսի հայոց թեմի կողմից ուղարկված, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեով ստացված՝ ծիսական կարիքների համար նախատեսված խնկի (8,000 կգ ընդհանուր քաշով, 27,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: