29 Մարտի 2019, 152 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ձյուդոյի մարզահագուստ՝ 26 տեղ (500 հատ), 440 կգ ընդհանուր քաշով, 8,677.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն.
2) ձյուդոյի մրցագորգ՝ 1060 հատ (10 լրակազմ), 4,642 կգ ընդհանուր քաշով, 37,448 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: