Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 137 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N Մ-068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 26-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու բարեկարգում և հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Կարկաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00054589) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N ՎԸ-004/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու տարածքում արձանների համար նախատեսված չորս պատվանդանների տեղադրման և համապատասխան արձանների ջրամատակարարման համար չժանգոտվող պողպատե խողովակների մոնտաժման աշխատանքների իրականացում` 723,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Անդսթոուն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03538283) 2019 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N ՎԸ-003/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի 2800-ամյակին նվիրված ք. Երևանի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մ. Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններում պարփակված այգու տարածքում տեղադրվող չորս արձանների համար գրանիտի բեկորներից պատվանդանների պատրաստման աշխատանքների իրականացում` 840,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի: