29 Մարտի 2019, 116 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10 Ի N 421-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի համար արևային ջերմակայանի կառուցում» ծրագրի մասին» N 421-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ և 9-րդ կետերում «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը» բառերով: