Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 66 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից որպես օժանդակություն ուղարկված, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ստացված բեռի (65 հատ շտապ օգնության ռեանիմոբիլ, 135 հատ գծային շտապ օգնության մեքենա, շտապ օգնության մեքենաների համար նախատեսված պահեստամասեր՝ 13,250,307.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: