Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 139 - Ա

«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Ղազարյան Սուրենի (AK0536376, տրված՝ 001 կողմից) որպես նվիրատվություն «Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ստացված աթլետիկայի վազքուղու ռետինե ծածկույթների (1 տեղ՝ 4 հատ, 974 կգ ընդհանուր քաշով, 4,000.02 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 238,960 դրամ, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: