Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 136 - Ա

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը`
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված հետևյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Շվեյցարիայից անհատ բարերար Ալֆրեդ Բագջյանի կողմից՝ ուլտրաձայնային հետազոտման 3 սարք, էնդոսկոպիկ ախտորոշիչ և վիրահատական հավաքածուներ` 801 կգ ընդհանուր քաշով, 232,449.70 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,900 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Ամերիկայի ՌՈՈՒ հիմնադրամի կողմից վիդեո- էլեկտրա-էնցեֆալոգրաֆիայի սարք` 115 կգ ընդհանուր քաշով, 41,428.86 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն:
2. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: