Փոխվարչապետերի որոշումներ

29 Մարտի 2019, 133 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N Մ-1004-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01558429) «Նոր Գինդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00801756) 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի էպոքսիդե հատակների վերանորոգում` 2,765,215 դրամի չափով, առանց ավելացված արժեքի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 3-ի «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի կառուցում» ծրագրի մասին» N Մ-1004-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: