Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 65 - Ա

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարեգործություն» կազմակերպության կողմից ուղարկված, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հասցեով ստացված՝ Շիրակի թեմի անապահով ընտանիքների համար նախատեսված գրենական պիտույքների, հիգիենայի և կարի պարագաների, վերմակների (15,219.38 կգ ընդհանուր քաշով, 10,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,139 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: