Փոխվարչապետերի որոշումներ

28 Մարտի 2019, 115 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերութան հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:
3. Բանակցային խմբի ղեկավարին՝ բանակցությունների արդյունքները ներկայացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը:
Հավելված