Փոխվարչապետերի որոշումներ

27 Մարտի 2019, 106 - Ա

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայորդի» երիտասարդաց միության կողմից աջակցության նպատակով «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (սայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր, քնապարկեր, 1 տեղ, 160 կգ ընդհանուր քաշով, 500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 500 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ: