Փոխվարչապետերի որոշումներ

27 Մարտի 2019, 111 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N Մ-267-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ՀԱՆ-ի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից ձեռք բերված և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ստորև նշված բեռները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 8-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս` հայի աչքերին» (ութերորդ փուլ) ծրագրի մասին» N Մ-267-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ակնաբուժական սարքավորումներ (ռետինալ խցիկ և վիրահատական սարքեր)՝ 3 տեղ, 42 կգ ընդհանուր քաշով, 68,430 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 657.64 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 6 տեղ, 52 կգ ընդհանուր քաշով, 21,265 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 468.70 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) ակնաբուժական սարքավորումներ (ֆակոեմուլսիֆիկացիայի վիրահատական սարքեր)՝ 3 տեղ, 65 կգ ընդհանուր քաշով, 54,840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 565 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն: